Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բերդավանում այս պահին խաղաղ է. գյուղապետ

Ապրիլ 05,2016 12:16

Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը վստահեցնում է. «Գյուղում ամեն ինչ հանգիստ, սովորական, բնականոն ընթացքում է: Ե՛վ մանկապարտեզը, ե՛ւ դպրոցը ե՛ւ այլ հիմնարկներ աշխատում են , մարդիկ իրենց գործերին են: Սուտ են տեղեկությունները, թե մեր գյուղի ուղղությամբ կրակոցներ են եղել»:

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրությամբ համաձայն, Տավուշի ուղղությամբ երեկ գիշեր ու այսօր առավոտյան կրակոցներ են եղել:

Գյուղապետից հետաքրքրվեցինք, Ադրբեջանը նոր մարտավարությա՞ն է անցել հայկական հողերի վրա կրակոցներ արձակելով, գյուղապետն ասաց. «Չեմ էլ ուզում այդ մասին շատ խոսել, բայց, ամեն դեպքում, այն, ինչ սկսել են, ճաշը, որ եփել են, իրենք էլ պետք է մարսեն: Պատասխանը համարժեք պետք է լինի, մի բան էլ ավելի: Իսկ, թե ինչ են ուզում, նրանց ուզածը շատ քիչ նշանակություն ունի»:

Անդրադառնալով միջազգային հանրության գնահատականներին՝ պարոն Գաբրիելյանը շարունակեց. «Իսկ ե՞րբ են սաստել, որեւէ տեղ նկատե՞լ եք սաստում: Միջազգային կառույցների ղեկավարները խոսում են երկիմաստ, երկու կողմին էլ հավասար նժարի վրա դնելով, ոչ մի անգամ արդյունք չի տվել ու չի տա: Չեմ էլ ուզում մեր երկրում մեր հույսը դնենք ինչ-որ երկրի կամ միջազգային կառույցի վրա: Վերջապես պետք է մենք մեր խնդիրները լուծենք»:

Այս օրերին Բերդավանից զոհեր չկան, իսկ գյուղը թեեւ սահմանամերձ է, բայց տղամարդիկ ոտքի են ելել, գյուղապետին էլ պատրաստակամություն են հայտնել ռազմաճակատ գնալու. «Կամավորներ շատ ունենք, մեր համագյուղացիները հենց հիմա ինձ մոտ են, ասում են՝ ուզում ենք ցուցակագրվել որպես կամավոր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930