Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ասաց՝ «սկսիր», նա էլ կասի՝ «ստոպ». «Իրատես»

Ապրիլ 05,2016 12:10

Ինչքան էլ Ադրբեջանը հայտարարի հրադադարի մասին, այն իրականություն կդառնա, երբ Ադրբեջանին ասեն՝ «ստոպ»։ Իսկ «ստոպ» կասի նա, ով Ադրբեջանին հրահանգեց՝ «սկսի՛ր»։ Իսկ ո՞վ է նա, այս հարցը, թերևս, ամենաշատն է հետաքրքրում հանրությանը։

Այն, որ Ադրբեջանն ինքնագլուխ պատերազմ չէր սկսի, ինչքան էլ հայտարարեր այդ մասին, փաստ է, քանի որ տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող Ադրբեջանին այդ պատերազմը բոլորովին ձեռնտու չէր։ Այն ձեռնտու էր տնտեսապես և քաղաքականապես հզոր երկրին։ Եթե հետևենք «Միջուկային զենքի չտարածման խնդիրների մասին» համաժողովում ընթացող գործընթացներին, ապա կարելի է ենթադրել, թե ում է ձեռնտու եղել հրադադարի խախտումը։ Ո՛չ, խոսքը, իհարկե, Թուրքիայի մասին չէ, բայց գործընթացն առանց շան գլխի չէր իրականանա։

Համաժողովում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բավականին կոշտ դիտարկումներ արեց Թուրքիայի հասցեին, սակայն, միևնույն ժամանակ շատ սրտաբաց ընդունեց Ադրբեջանին։ Սա, ըստ էության, կարելի է թաքնված մեսիջ համարել ԼՂՀ շփման գոտում պատերազմական գործողությունների վերսկսման համար։ Պատահական չէ, որ այդ գործողությունները սկսվեցին նիստի հաջորդ օրը։ Նման քաղաքականությունը բնորոշ է Միացյալ Նահանգներին։ Չի բացառվում, որ այս մեսիջի մասին նախապես պայմանավորվածություն լիներ կողմերի միջև։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930