Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանն այս տեմպերով շարունակի գրոհել, ապա նրա զինտեխնիկայից բան չի մնա. «Ժողովուրդ»

Ապրիլ 05,2016 12:03

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ միայն երեկվա ընթացքում հայկական զինուժին հաջողվել է ոչնչացնել 11 հատ տանկ, 1 հրանոթային մարտական միավոր եւ 4 անօդաչու թռչող սարք, որից երեքը եղել են հարվածային, իսկ մեկը հետախուզական եւ երկու ավտոտեխնիկա։

Նշենք, որ Ադրբեջանի ռազմական օդուժն ունի 25 հատ հարվածային անօդաչու թռչող սարքեր, որից 5-ն արդեն ոչնչացվել է։

Այսինքն՝ եթե Ադրբեջանն այս տեմպերով շարունակի գրոհել, ապա որոշ ժամանակ անց նրա զինտեխնիկայից բան չի մնա, այսինքն՝ կկրկնվի 90-ական թվականների ղարաբաղյան պատերազմի սցենարը, երբ սկզբում ադրբեջանական կողմը առավելություն ուներ, քանի որ նրանց զինված ուժերի տրամադրության տակ էին անցել Ադրբեջանի տարածքում գտնվող Խորհրդային Միության սպառազինությունը։ Սակայն որոշ ժամանակ անց այդ սպառազինությունը կա՛մ ոչնչացվել էր, կա՛մ էլ անցել էր հայկական զինուժի ձեռքը։ Արդյունքում Ադրբեջանը ստիպված էր զինադադար խնդրել։

Այս անգամ էլ նույնն է տեղի ունենալու։ Միակ հարցն այն է, թե այս անգամ ադրբեջանական կողմը քանի օր դիմանալուց հետո կսկսի զինադադար խնդրել։ Ի վերջո, այս անգամ Արցախը եւ Հայաստանը պատերազմին պատրաստ են։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930