Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «ԼՂՀ-ն գտնվում է լիարժեք պատերազմի մեջ». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 05,2016 12:01

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 3-ին մի խումբ գործընկերների հետ մեկնել էր Ղարաբաղ։ Երեկ ուշ երեկոյան նա վերադարձել է Երեւան։

– Ըստ ձեզ, ինչի՞ կարող է վերածվել այս իրավիճակը եւ որքա՞ն կտեւի։

– Այն, ինչի կարող էր վերածվել, կարծում եմ՝ արդեն վերածվել է, այսինքն վերածվել է պատերազմի։ Մենք սա պետք է հստակ արձանագրենք. ԼՂՀ-ն գտնվում է լիարժեք պատերազմի մեջ։ Իսկ թե ինչքան կտեւի, արդեն ասացի, եթե մենք այս պահի իրավիճակի արձանագրումով հասնենք զինադադարի՝ այդ զինադադարը կարող է տեւել շատ կարճ, որովհետեւ մի քանի դիրքի գրավումը մեկ շաբաթ վայելելով, Ալիեւը կարող է նոր բնագծեր նվաճելու ցանկություն ցուցաբերել։

Նույնիսկ մեծ թվով ադրբեջանցի զինվորների զոհվելը չի կանգնեցնի պատերազմը, որովհետեւ մի քանի դիրքերի գրավումը Ալիեւը ներկայացնում է որպես մեծագույն հաղթանակ, իսկ մեծագույն հաղթանակը ձեռք է բերվում ոչ փոքր թվով զոհերի գնով։

Զինադադարը կարող է տեւական լինել միայն այն դեպքում, երբ այս փուլում Ադրբեջանը շոշափելի եւ էական տարածքային կորուստներ կրի։ Իմ կարծիքով, այս պատերազմը կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂՀ-ն Ադրբեջանից եւս մեկ կամ երկու շրջան չի գրավել։ Կամ առնվազն պետք է ադրբեջանական քաղաք ընկնի, որպեսզի սա դադարի։ Որովհետեւ եթե քաղաք չի ընկել, ուրեմն Ալիեւը այնքան է շարունակելու, մինչեւ հայկական քաղաք ընկնի։ Սրանից հետո էլ, ըստ ամենայնի, ավելի կոգեւորվի։ Որեւէ այլ բան, որ այս իրավիճակում պետք է կանգնեցնի Ալիեւին, անկեղծ ասած, չեմ տեսնում։

Էլի եմ ասում, այլ խնդիր է, թե սա որքանով է իրականանալի քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական առումով։ Դա արդեն այլ ֆորմատի քննարկման հարց է:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930