Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ԼՂՀ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով. Iran project

Ապրիլ 05,2016 11:50

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաֆադ Զարիֆը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հակամարտությունըը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով։ Այս մասին տեղեկացնում է the iran project լրատվական կայքը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր պաշտոնակցի հետ, որի ժամանակ ընդգծել է կրակի դադարեցման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը, որը կվերադարձնի տարածաշրջանի հանդարտությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Իրան, որտեղ կհանդիպի Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930