Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիսլավ Շուրիգին. «Կարծում եմ, շուտով ամեն ինչ կհանդարտվի». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 05,2016 11:31

Թե ինչո՞ւ միջազգային խաղացողների կոչերը հասցեական չեն եւ ի՞նչ ընթացք կարող են ունենալ ռազմական գործողությունները, «ՀԺ»-ի հետ զրույցում իր տեսակետները հայտնեց ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը։

– Պարոն Շուրիգին, ինչպե՞ս են Ռուսաստանում գնահատում իրավիճակը Ղարաբաղում եւ ինչո՞ւ անգամ Հայաստանի դաշնակցի հայտարարությունները հասցեական չեն։

– Իրավիճակը կարելի ձեւակերպել որպես գարնանային սրացումներ։ Իրականում պատերազմն այնտեղ չի դադարում արդեն տեւական ժամանակ։ Ուղղակի վերջին մեկ շաբաթվա ընթացքում այն միանգամից ակտիվացավ, քանի որ ադրբեջանական ղեկավարությունը, ավելի կոնկրետ՝ Իլհամ Ալիեւը սուր կարիք զգաց մի կողմից սեփական բնակչության ուշադրությունը շեղել ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից, որոնք առաջացել են նավթի գների կտրուկ անկումից։

Մյուս կողմից, սա տարբերակ է միջազգային հանրությանը հիշեցնել, որ նման հակամարտություն գոյություն ունի եւ Բաքուն ձգտում է հասնել իր կորցրած տարածքների վերադարձին։ Սա է, եթե հարցը դիտարկենք քաղաքական դիտանկյունից։

Ռազմական տեսանկյունից, սա ադրբեջանցիների լոկալ հարձակման հերթական անհաջող փորձն է, երբ, պատկերավոր ասած, փայտագործի տան համար կռիվներում կարողացան կորցնել բավականին թվով զինծառայողներ, զենք, զինամթերք ու ռազմական տեխնիկա։ Միեւնույն ժամանակ, իրական արդյունքի չհասան։

Մեծ հաշվով, երկու կողմերն էլ մեծ պատերազմի սկսմամբ եւ շարունակմամբ հետաքրքրված չեն։ Այն ոչ մեկին պետք չէ։ Ուստի, կարծում եմ, շուտով ամեն ինչ կհանդարտվի։

– Պատասխանեք խնդրեմ հարցի երկրորդ մասին։ Ինչո՞ւ անգամ Հայաստանի դաշնակցի՝ Ռուսաստանի   հայտարարությունները հասցեական չեն։

– Ռուսաստանի դիրքորոշումը շատ պարզ է այս հարցում։ ՌԴ-ն տարածաշրջանի գլխավոր եւ ամենահզոր տերությունն է, որին ականջալուր են լինում հակամարտող կողմերը։ Ուստի, Մոսկվան պետք է օգտագործի իր ողջ ազդեցությունը եւ հեղինակությունը  ռազմական գործողությունները դադարեցնելու համար՝ չբռնելով ինչ-որ մեկի կողմը։

Եթե խոսենք հայկական կողմին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին, ապա այն տեղի չի ունենա, քանի որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դուրս է ՀԱՊԿ-ի եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների  տիրույթից։

Ռուսաստանը մասնակցում է Հայաստանի պաշտպանության դաշինքում, եւ մի քանի անգամ հստակ Մոսկվան նշել է, որ ոչ մի ռազմական պրովոկացիա ՀՀ-ի նկատմամբ թույլ չի տա։ Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է որպես առանձին տարածք, որին թեպետ աջակցում է Հայաստանը, սակայն այն ճանաչված չէ եւ ուղղակի կապ չունի հայ-ռուսական պայմանագրերի հետ։

Այլ հարց է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարում եւ մասնակցում է վերջինիս անվտանգության ապահովմանը, այո, դա այդպես է։

 

Զրուցեց Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930