Այսօր Ծաղկաձորում մեկնարկում է «Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության» գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով ժամանել են ՎԱԴԱ-ի փոխտնօրեն Թոմ Մեյը, ՎԱՖԱ-ի Եվրոպայի մասնաճյուղի տնօրեն Ֆրեդերիկ Դոնզեն, ինչպես նաեւ Վրաստանի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Մոլդովայի հակադոպինգային կազմակերպությունների ղեկավարները:
Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը «Առավիտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ գագաթնաժողովում քննարկվելու են 2016 թվականի ռազմավարության, ՎԱԴԱ-ի հետ համագործակցության, տարածքային ուսումնական նախագծի մանրամասները, որն առնչվում է դոպինգ սպաների լիցենզավորման նախագծի հետ:
Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության գագաթնաժողովը Ծաղկաձորում կտեւի երկու օր:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
05.04.2016