Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանցահենները հրապարակել են ավելի քան 50 միլիոն Թուրքիայի քաղաքացու անձնական տվյալներ. The Telegraph

Ապրիլ 05,2016 10:31

Ամերիկացի ցանցահենները հրապարակել են շուրջ 50 միլիոն Թուրքիայի քաղաքացու անձնական տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է The Telegraph լրատվական կայքը։

Հրապարակված տվյալների շարքում են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի անձնական տվյալները։

Ընդհանուր առմամբ 6,6 գեգաբայթ ծավալ զբաղեցնող տեղեկատվությունն իր մեջ կրում է ահռելի քանակությամբ տեղեկություններ Թուրքիայի քաղաքացիների մասին։ Դրանցից ամեն մեկի վերաբերյալ հրապարակվել է 1. անձը հաստատող փաստաթղթի սերիան, 2. անունը, 3. ազգանունը, 4. մոր անունը, 5. հոր անունը, 6. սեռը, 7. ծննդյան տարեթիվը, 8. ծննդավայրը, 9. գրանցման վայրը, 10. բնակության հասցեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930