Դժվար է առանց հուզմունքի դիտել այն կադրերը, որտեղ սպիտակահեր ու կնճռոտ, արդեն ոչ երիտասարդ տղամարդիկ, որոնք արցախյան պատերազմում են հաղթել, նորից հագել են իրենց ռազմական համազգեստներն ու շտապում են ռազմաճակատ։ Նրանք պատրաստ են փոխարինել նորակոչիկներին, զոհվել նրանց փոխարեն։
Նրանց մեծ մասն այն մարդիկ են, ովքեր այս բոլոր տարիներին հազար ու մի զրկանքներ են կրել, այդպես էլ իրենց տեղը չեն գտել ու չեն հաղթահարել 92-94 թվականների պատերազմի հետեւանքները։
Բայց դա չի չարացրել նրանց, չի օտարել հայրենիքից։ Եվ դա չի խանգարում, որ նրանք նույն պատանեկան անձնազոհությամբ նետվեն ռազմի դաշտ։ Նորից թշնամուն իր տեղը դնելու եւ հասկացնելու, որ հայի հետ պետք չէ կատակ անել։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում