Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով. Թուրքիան պետք է խուսափի միջամտել այլ պետությունների ներքին գործերին. «ՏԱՍՍ»

Ապրիլ 05,2016 10:20

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Մոլդովայի արտաքին գերատեսչության ղեկավար Անդրեյ Գալբուրի հանդիպումից հետո երկու երկրների նախարարները համատեղ մամուլի ասուլիս են տվել լրագրողներին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռուս-թուրքական հարաբերություններին։ Լավրովը մասնավորապես ասել է. «Ավելի քան բավարար փաստեր կան, որոնց համաձայն, Թուրքիան, չնայած բոլոր կոչերին, շարունակում է միջամտել այլ պետությունների գործերին և շարունակում է աջակցել ահաբեկչությանը»։

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում ծայրահեղ լարված իրավիճակին՝ նախարար Լավրովն ասել է. «Իհարկե մենք լսել ենք թուրքական կողմի համապատասխան հայտարարությունները, որոնք միակողմանի բնույթի են։ Մենք չենք մեղադրում արտաքին որևէ ուժի և արտաքին որևէ խաղացողների, որ հենց իրենք են սադրել այժմյան լարվածությունը։ Չենք մեղադրում նաև Անկարային, բայց, ընդհանուր առմամբ, մեր թուրք հարևանների համար կարևոր է չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին՝ լինի դա Իրաքը, թե Սիրիան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930