ԱՄՆ հեղինակավոր Բերքլիի համալսարանի հայ ուսանողների խորհուրդն իր զորակցությունն է հայտնում Արցախում մարտնչող իր եղբայրներին եւ քույրերին: «Մենք ձեր օգնության կարիքն ունենք՝ դրամահավաք անցկացնելու Արցախում իրենց հայրենիքը պահող եւ իրենց ընտանիքներին պաշտպանող քաջարի հայերին զորակցելու համար: Անկասկած է, որ դա բոլոր հայերի եւ մեր համայնքի դաշնակիցների պարտավորությունն է՝ միավորվել եւ օգնել Արցախին այն ամենով, ինչով կարող ենք: Ցանկացած ներդրում, նույնիսկ ամենափոքրը, կարող է հսկայական ազդեցություն ունենալ: Հավաքված գումարը կօգտագործվի հագուստ, սնունդ եւ այլ անհրաժեշտ պարագաներ գնելու համար, որը հետո կուղարկվի ուղիղ բանակ, ռազմաբազա: Շնորհակալ ենք ձեր օգնության եւ մեր խիզախ զինվորներին ձեր աջակցության համար: Խնդրում ենք տարածել մեր նախաձեռնությունը: Դրամահավաքը՝ այստեղ: https://www.gofundme.com/calartsakhfund