ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ՖԲ էջում տեղադրել է հոդված, որում ներկայացվում է իսրայելական արտադրության ադրբեջանական հարվածային անօդաչու թռչող սարքը:
Հոդվածում ասվում է, որ այս սարքն իրենից ըստ էության ներկայացնում է ռումբի եւ ԱԹՍ-ի հիբրիդ: Harop կոչվող ԱԹՍ-ն ինքն իրենով հիմնական զինամթերք է, այդ որսորդ-մարդասպանը նախատեսված է մարտի դաշտում թիրախների եւ ծովային օբյեկտների վրա ինքն իրենով հարձակվելու նպատակով, այսինքն՝ արդյունքում ինքնաոչնչանում է: Ամբողջ հոդվածն՝ այստեղ: