Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օժանդակությունը

Ապրիլ 05,2016 01:16

«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվող բախումների կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը։

«Չափազանց մտահոգիչ է անցած մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան։ Մի շարք տեղեկությունների համաձայն, այդ գործողությունների արդյունքում ավելի քան 1ՕՕ հայ է զոհվել։ Հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ ես հորդորել ենք, որ Ադրբեջանը, Միջուկային անվտանգության գագաթաժողովի կողմից տրված հնարավորությունները կիրառելով, շարունակեր խաղաղ գործընթացը», ասված է հայտարարության մեջ։

«Սակայն փոխարենը, Ադրբեջանի նախագահ Ալիեւը նոր հարձակումներ է իրականացնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ Ես հաստատակամորեն դատապարտում եմ այդ ագրեսիան ու հավատում, որ Ադրբեջանի համար ԱՄՆ-ի նախատեսած օժանդակությունը կընդհատվի, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ագրեսիան, չի դատապարտել բռնությունները ու քանի դեռ չի նվիրվել հակամարտությունը խաղաղ եղանակով լուծելու գործին»,- գրում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930