Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ
«Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս տեղի ունեցող իրադարձություններով:
Անընդունելի է հերքել միջազգային հանձնառությունը հակամարտությունը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով լուծելու հարցում, հատկապես երբ այս ռազմական արկածախնդրության զոհերը նաև անմեղ քաղաքացիներ են, այդ թվում՝ երեխաներ:
Անհրաժեշտ ենք համարում գործնական քայլեր ձեռնարկել անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները, ռազմական ուժերը դուրս բերել իրենց նախկին դիրքերը, որում գտնվում էին 2016-ի ապրիլի 1-ին: Վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ բանակցային գործընթացին վերադարձին»,-ասվում է ԵԺԿ հաղորդագրության մեջ: