Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ Պետդեպ. Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը հաշվի առնելով. TACC

Ապրիլ 05,2016 00:21

 

Լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ ԱՄՆ կառավարության այս դիրքորոշումը շարադրեց ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Տոները: Այս մասին հաղորդում է TACC լրատվական գործակալությունը:

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է արդար լուծում ստանա՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնագրքի եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա : Դա նշանակում է ՝ հաշվի առնել առաջին հերթին ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները՝ հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը:

Ինչպես նա նշել է, Վաշինգտոնում ելնում են նրանից, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման համար քաղաքական կամքը պետք է մոբիլիզացնեն Բաքուն եւ Երեւանը, եւ ոչ թե որեւէ այլ մեկը՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի միջնորդությամբ ընթանում են հակամարտության կարգավորման բանակցությունները: Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է «գտնեն խաղաղության հասնելու քաղաքական կամք»՝ ասել է ամերիկյան դիվանագետը:

Նա կոչ արեց ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին ապասանձազերծել Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: Բացի այդ, Տոները հաստատել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է բռնությունը, որը բռնկվել է Լեռնային Ղարաբաղում:

Բրիֆինգի ամբողջական սղագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930