Ինչպես հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանական կողմն այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացի նախօրեին գործածության մեջ դրված զինատեսակներից, սկսել է կիրառել նաեւ սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր:
https://www.youtube.com/watch?v=HfFAOqjsIdg
Փորձագետների կարծիքով, այս զինատեսակը շատ վտանգավոր եւ ծանր սպառազինություն է ե՛ւ օգտագործողի, ե՛ւ նրա համար, ով հայտնվում է դրա թիրախում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը «ТОС 1»-ը համակարգերը Ռուսաստանից ձեռք է բերել առանց նախապես վճարելու, այսպես ասած, բանավոր համաձայնեցմամբ:
Կարդացեք նաև
Մարտին ռուսական լրատվամիջոցներն անդրադարձան այս խնդրին. ռուսական «Կոմերսանտը» գրել էր, որ մարտի 3-ին Բաքվում կայացել էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում պիտի քննարկվեին 2 երկրների միջեւ ռազմական համագործակցության թեմաները։ Ըստ նույն աղբյուրի, էներգետիկ ռեսուրսների՝ նավթի գների անկման հետեւանքով Ադրբեջանն ի զորու չէ վճարել Ռուսաստանին զենքի մատակարարման, այդ թվում՝ «ТОС 1» համակարգերի դիմաց նախկինում կնքված պայմանագրերով:
Ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել այս երկու կողմերը, արդյոք վճարե՞լ է Ադրբեջանն իր պարտքը, ռուսական աղբյուրները լռում են: Համենայնդեպս, նավթի միջազգային գները մինչ օրս շարունակվում են ռեկորդային ցածր մնալ:
Հիշեցնենք, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կարելի է ասել, ոչ համաչափ մոտեցում է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ. ՌԴ-ն Հայաստանին երբեւէ «ապառիկով» զենք չի վաճառել, փոխարենը 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել, որը պետք է ուղղվեր ռուսական արտադրության զինտեխնիկա գնելուն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
օվ հայ ժողովուրդ քո փրկությունը քո թշնամուն՝ վոլանդ պուտինին, որը հրահրեց պատերազմը, թշնամի անվանելն է այլ ոչ թե բարեկամ կորչի վոլանդուտինը