Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եղեռնազոհ գրողները՝ գերմաներենով

Ապրիլ 04,2016 16:58

Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով 2015թ. ապրիլի 24-ի նախօրեին հայ ընթերցողին ներկայացվեց Գերմանիայում հրատարակված «Հողը կխոսի» ժողովածուն: Այստեղ տեղ էին գտել արեւմտահայ եղեռնազոհ գրողների, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի եւ մյուսների գործերը՝ թարգմանված գերմաներեն: Թարգմանությունների հեղինակներն էին Կարինե Հովհաննիսյանը, Ելենա Էթարյանը, Գայանե Գինոյանը, Կարլեն Մատինյանը, Հրաչյա Ստեփանյանը եւ ուրիշներ:

Օրերս կայացել է նաեւ նույն ժողովածուի երեւանյան շնորհանդեսը:

Ժողովածուի վերաբերյալ թարգմանիչ, գրականագետ Կարլեն Մատինյանի մեկնաբանությունները ապրիլի 5-ի տպագիր «Առավոտում»:

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930