«Դա իրենց տեսակն է: Իրենք ի զորու են սպանել քնած զինվորին, դաշտում աշխատող մշակին, ծերերին: Մի հատ այդպիսի նկար չեղավ, որ հայ զինվորը իրենց այդպես խոշտանգել է ու սպանել: Չկա՛ այդպիսի բան»,- ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն այսպես արձագանքեց Թալիշի վայրագություններին, որոնք իրականացրել են ադրբեջանցի զինվորները:
Մեր դիտարկմանը, որ Արցախյան հերոսամարտից հետո մեր զինվորները պատմում են, թե ինչպես են պատժվել հրամանատարության կողմից, եթե հանկարծ որեւէ ադրբեջանցի կնոջ վրա ձեռք են բարձրացրել՝ Շուշան Պետրոսյանն արձագանքեց. «Դա տեսակի հարց է: Մենք ազնվական ենք ի սկզբանե, իմաստուն ենք: Մենք բոլորս անհատական ենք: Ես սիրում եմ մեզ: Ես անվերջ, անսահման սիրում եմ ու հպարտանում, ուզում եմ ամեն վայրկյան ասել՝ ես հայ եմ եւ հպարտ եմ: Երկիրը երկիր ա՛»:
Շուշան Պետրոսյանը հուզվեց՝ պատմելով, թե ինչ է զգացել, երբ հեռուստատեսությամբ տեսել է ընդդիմադիրներին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «Առաջին անգամ եթերը հաճելի էր»:
Շուշան Պետրոսյանը հեգնեց Ադրբեջանի հայտարարությունը. «Ասում են, թե մենք խաղաղասեր հանրապետություն ենք, ուզում ենք զինադադարի կոչ անել: Էդ կոչի հայտարարության երկրորդ վայրկյանին ես խոսում էի Մարտակերտի հետ, Լիդիան ասաց՝ սկսեցին նորից: Ասում եմ՝ ի՞նչ եք անում, սկսեց ծիծաղել՝ արկերն ենք հաշվում՝ էս մին, էս՝ երկուսը: Մարտակերտի դպրոցի տնօրենին ասում եմ ի՞նչ վիճակ է, պատմում է՝ սա են վնասել, սա: Ասում է՝ էդ շնե՛րը նենց մի հատ ուդառ տվին, որ դպրոցի լոխ ապակիները ջարդվեցին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ