Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով՝ ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր սպանված զինվորների լուսանկարներ՝ մակագրելով. «Սրանք ադրբեջանական հատուկ ջոկատայիններ են Մատաղիսի հատվածում»: