ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 21:45-ի դրությամբ, Վայք – Սարավան ճանապարհահատվածում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Նշված ճանապարհահատվածներում Ճանապարհաշինարարները արտակարգ ռեժիմով իրականացնում են ճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու, խցանումներից և պատահարներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է նշված ճանապարհահատվածներով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
լրատվական ծառայություն