Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Հուդան խոսում է նվիրվածությունից»

Ապրիլ 03,2016 22:13

«Ու առնվազն տարօրինակ է, որ հրադադարից խոսում են նրանք, ովքեր ամենաշատն են հրադադարը խախտում»

«Դա նույնն է, որ Հուդան խոսի նվիրվածությունց ու պարկեշտությունից»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը:

Հիշեցնենք, ըստ «Անադոլու» գործակալության, Վաշինգտոնից վերադառնալիս, Ստամբուլի օդանավակայանում, Թուրքիայի նախագահը հայտարարել է. «Ադրբեջանը պատրաստ է հրադադար հայտարարել, եթե առաջինը դա անի Հայաստանը»: Էրդողանը հավելել է, որ այդ մասին Ալիևն իրեն ասել է հեռախոսազրույցի ժամանակ:

«Մենք տեսանք, որ հակառակորդի հայտարարություններն իրականության հետ որեւէ կապ չունեն: Նրանք խոսում են հրադադարից ու ռմբակոծում են խաղաղ բնակչությանը: Մի առաջնորդ, որն ահաբեկչություն է քարոզում, առավոտյան ռմբակոծում է դպրոց գնացող երեխաներին, որի ռմբակոծության հրամանից զոհվում են խաղաղ բնակիչներ, ի՞նչ հրադադարի մասին է խոսում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ առնվազն տարօրինակ է, երբ երկու «հրեշներ» (նկատի ունի Էրդողանին եւ Ալիեւին), խոսում են հրադադարից»:

Մեր զրուցակիցը նկատում է, որ եթե տարածաշրջանում անվտանգության համար խնդիրներ հարուցողներ կան`դրանք երկուսն են`Էրդողանը եւ Ալիեւը. «Ու առնվազն տարօրինակ է, որ հրադադարից խոսում են նրանք, ովքեր ամենաշատն են հրադադարը խախտում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930