«Խնդիրը հաղորդագրության մեջ չի եղել, խնդիրը ավելի շատ վերաբերմունքի մեջ է: Հայաստանի դաշնակից երկիրը՝ Բելառուսը զանգահարում է առաջինը Ալիեւին, ոչ թե մեզ, ամեն դեպքում բացի Եվրազեսից, Բելառուսի հետ Հայաստանը նաեւ ՀԱՊԿ -ի անդամ է: Մենք շատ վաղուց՝ երկար տարիներ, ռազմական դաշնակիցներ ենք: Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարակուսանքը դա է եղել»,- Aravot.am-ին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով, թե ինչու այսօր Հայաստանում Բելառուսի դեսպանին ԱԳՆ կանչեցին ու տարակուսանք հայտնեցին Բելառուսի ԱԳՆ-ի հաղորդագրության վերաբերյալ:
«Մենք ավելին էինք ակնկալում Բելառուսից, իսկ դա բնական է, մենք դաշնակիցներ ենք»,- շարունակեց Կարեն Քոչարյանը:
Մեր հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լիներ Բելառուսի արձագանքը, պարոն Քոչարյանն ասաց. «Վատագույն դեպքում՝ պետք է չեզոքություն պահպաներ»:
Մեր հարցին, իսկ ՌԴ-ի արձագանքն ինչպիս՞ին էր՝ որպես ռազմական դաշնակցի, քաղտեխնոլոգը հավելեց. «ՌԴ-ինը չեմ ուզում հիմա մեկնաբանել, մի երկու օրից պարզ կլինի, գործընթացներ են գնում, չեմ ուզում խառնվել այս պահին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իրերը դիմեք իրենց անունով, մի խուսափեք ասել ռուսի, բելառուսի պահվածքը հայ ազգին չզարմացրեց, 100 տարի առաջ էլի այդպես է եղել, հայը մենակ է իր գոյատեվման պայքարում, բայց մենակ չասեք բա ոնց է քուրքի սահմանում կանգնում մեր համար, դա մեր համար չէ, դա իր անվտանգության ու ազդեցության սահմաններն է ապահովում ՆԱՏՈ-ից, ռուսական տարածքից հնարաորինս հեռու իսկ վատագույն դեպքում որպես մարտադաշտ , որը նույնպես հեռու է իր սահմաններից: