Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շեշտվել է ստեղծված իրավիճակում քաղաքագիտական ներուժի մոբիլիզացման անհրաժեշտությունը

Ապրիլ 03,2016 21:33

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի ընդլայնված արտահերթ նիստ, որի օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակն էր:

Ասոցիացիայի խորհրդի նախագահ, Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը և Ասոցիացիայի անդամ Հանրապետության առաջատար քաղաքագետները դատապարտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերի տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած սադրիչ ռազմական գործողությունները:

IMG_01

Շեշտվել է ստեղծված իրավիճակում քաղաքագիտական ներուժի մոբիլիզացման անհրաժեշտությունը: Ասոցիացիան որոշել է հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել Ասոցիացիայի վարչության անունից անհատական կարգով մասնագիտական մեկնաբանություններ տալու վերաբերյալ:

IMG_03

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930