Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղ․ ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ

Ապրիլ 03,2016 21:06

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության և 2016 թվականի ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետևանքներով: Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:

«Մենք պատրաստ ենք աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը: «Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության և շինությունների պաշտպանվածությունը», – ավելացրել է Վիալը:

ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում գտնվող առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է շփման գծի երկայնքով և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին ապրող բնակչությանը:

Բացի այդ, ԿԽՄԿ-ն աշխատում է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, նրանց ընտանիքներին սատարելու ուղղությամբ, ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով սահմանի երկու կողմերում և շփման գծում գերեվարված անձանց տեղափոխմանն ու հայրենադարձմանը:

ԿԽՄԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930