Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել

Ապրիլ 03,2016 20:46

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը եւս հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է eurasnews.ru-ը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուշի ուշով հետեւում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակին: Խորը մտահոգություն ենք հայտնում, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մարդկային զոհեր են եղել: Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն եւ պահպանել հրադադարի  ռեժիմը: Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ղազախստանի Հանրապետությունը  հանդես է  գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման  փոխզիջումային տարբերակների որոնման գործընթացի արդյունավետության ուղղությամբ եւ հույս է հայտնում, որ  շահագրգիռ կողմերը կառուցողական վերաբերմունք կցուցաբերեն հակամարտության կարգավորման հարցում»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930