Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակության այցը՝ շեշտելով պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորների անձնական ներդրումը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կնեսեթի փոխխոսնակ Պլոսկովը շեշտեց, որ հայ և հրեա ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական հարաբերություններ են ձևավորվել, և պատգամավորական խումբը նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել դրանց առավել ամրապնդման ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան – Իսրայել երկկողմ օրակարգի հարցեր, գոհունակությամբ արձանագրեցին խորհրդարանական ձևաչափում հաստատված ակտիվ փոխգործակցությունը:
Կարդացեք նաև
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանը և միջազգային հանրությունը միակարծիք են՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Արտաքին գործերի նախարարություն