Аrmenian-community.ge. «Ապրիլի 3-ին, կիրակի օրը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վրաստանի վարչապետը հանդիպում է անցկացրել Արտաքին Գործերի նախարարի, ուժային գերատեսչությունների նախարարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, համապատասխան կառույցների ղեկավարների հետ:
Վրաստանի վարչապետը ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է ողջ տեղեկությունը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:
Գիորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել ռազմական գործողությունների թարմացման և իրավիճակի շիկացման կապակցությամբ, որոնք խլել են մարդկային զոհեր, այդ թվում նաև խաղաղ բնակչությունից:
Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ կհաջողվի հանդարտեցնել իրավիճակը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար», -ասված է Վրաստանի Կառավարության վարչության հայտարարությունում:
Կարդացեք նաև