ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վայք – Սարավան
ճանապարհահատվածում ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-16:30-ն ընկած
ժամանակահատվածում, տեղի է ունեցել 30-40 տրանսպորտային միջոցների
կուտակում:
Պատճառը եղել է այն, որ տեղացող ձյան պայմաններում մի շարք մեքենաներ
երթևեկել են ամառային անվադողերով։
Ճանապարհաշինարարների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում վարորդները կարողացել են շարունակել ճանապարհը:
Վայք-Սարավան հատվածում այսօր առավոտվանից առատ ձյուն է տեղում. ձյան
շերտը 10-15 սմ է: Ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ ռեժիմով:
Այս պահին որևէ խցանում չկա, ճանապարհը մաքրված և մշակված է աղով և ավազով:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն