Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախագահ. «Պեդրո Ագրամունտը Ալիեւի մամուլի խոսնակն է»

Ապրիլ 03,2016 19:44

ԲՀԿ կուսակցության նախագահ եւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի այսօրվա կոչին՝ այն է «ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, հայկական զորքերը հեռացնել Ադրբեջանի օկուպացված տարածքներից»՝ ասաց. «Ստեղծված իրավիճակի համար իր հայտարարություններով, իր գործողություններով պատասխանատվություն է կրում նաեւ Պեդրո Ագրամունտը: Եթե հիմա Պեդրո Ագրամունտի անունը հանեք եւ վերեւում գրեք՝ Ալիեւի հայտարարություն, կարծում եմ` բովանդակությունը կլինի նույնը, որեւէ բան չի փոխվի, որովհետեւ Պեդրո Ագրամունտը, կրկնում եմ, Ալիեւի մամուլի խոսնակն է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, այլ ոչ թե ԵԽԽՎ նախագահ»:

Ըստ նրա՝ Պեդրո Ագրամունտի իրական տեղը Միլի Մեջլիսում է կամ Ալիեւի աշխատակազմում՝ որպես նրա մամուլի խոսնակ:

«Կարծում եմ՝ մենք ԵԽԽՎ պատգամավորներովս, պետք է ամեն ինչ անենք Պեդրո Ագրամունտին իր իրական տեղը՝ այն է Ալիեւի աշխատակազմ վերադարձնելու համար»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Իր ադրբեջանամետ կեցվածքով հայտնի ԵԽԽՎ նախագահն այսպես, թերեւս, փորձում է թուլացնել լարվածությունը հայկական պատվիրակության հետ հարաբերություններում:
    Հիշեցնենք, որ իսպանացի Պեդրո Ագրամունտը եղել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի՝ Ադրբեջանի գծով համազեկուցող, Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող:
    ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին այցերից մեկը կատարել է դեպի Ադրբեջան՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հատուկ կարևորություն ունի իր համար։
    Լինելով Իսպանական Վալեսնիա քաղաքի ( PP ) Ժողովրդական կուսակցություն ղեկավարներից մեկը նա նրանցից մեկն է որը կապ ուներ ( PP ) գլխավոր ֆինանսիստի հետ միլիոների անհետացան գործում:Ադրբեջաական սեվ ոսկուց օգտվելը, չի խանգառի իր միլիոնները մի քիչ էլ ավելանալու:Մարդկանց վիրավորելու մեծ փորձ ունի բայց միաժամանակ ներեղություն խնդրելու մեքենա է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930