Еrmenihaber.am. Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը վկայակոչելով՝ թուրքական լրատվամիջոցները (Hurriyet, Milliyet, Sabah, HaberTurk), տեղեկացնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ցավակցություն հայտնելով ադրբեջանական բանակի տված կորուստների համար՝ Դավութօղլուն թուրքական կառավարության և ժողովրդի անունից զորակցություն է հայտնել Ադրբեջանին:
«Դավութօղլուն մեկ անգամ ևս շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում Թուրքիան միշտ սատար է կանգնել Ադրբեջանին:
«Մեր երկիրը շարունակելու է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և մեր ունեցած բոլոր հնարավորություններն օգտագործել Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շրջանակներում և միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա լուծելու համար»,- ըստ «Hurriyet»-ի ասել է Դավութօղլուն:
Տեղեկատվական աղբյուրները նաև հայտնում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան առաջնագծում ադրբեջանական ուժերին աջակցում են Թուրքիայից ուղարկված ռազմական հրահանգիչներ և վարձկաններ:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: