Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիրավորված զինվորի մորը թույլ տվեցին Օրհնված Խաչ փոխանցել որդուն

Ապրիլ 03,2016 17:24

Զինվորական հոսպիտալի մոտ են այն զինվորների ծնողները, որոնց որդիները վիրավորվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ:

Մարտակերտում ծառայող զինվորներից մեկը տեղափոխվել է Երեւան, նրան երեկ վիրահատել են: Հայրենիքի պաշտպանի ծնողներին նույնպես չէին թողնում հոսպիտալ մտնել: Հրաման է: Կարգն է այդպես: Բայց զինվորի մայրը խնդրեց. «Տղայիս վիճակը ծանր է: Ես նրան Օրհնված Խաչ եմ բերել: Խնդրում եմ՝ թույլ տվեք Խաչը փոխանցել նրան»:

Հոսպիտալի մուտքը հսկող զինվորականները նրան խնդրեցին սպասել ու ըստ ամենայնի ներսից բացառության կարգով թույլտվություն ստանալով՝ տիկնոջը հրավիրեցին ներս: Ասացին. «Մայրիկ, խնդրում ենք՝ միայն մեկ րոպեով: Խաչը կհանձնես ու արագ դուրս կգաս»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930