Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնգրեսական Ադամ Շիֆ․ «Ադրբեջանական ագրեսիայի զոհը Արցախի ժողովուրդն է»

Ապրիլ 03,2016 15:32

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր խորին մտահոգությունն է հայտնել 18 հայ զինվորների և 12-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած «ադրբեջանական ագրեսիայի» կապակցությամբ:

«Այդ հարձակումը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումներից անմիջապես հետո, դա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների, ինչպես նաև Մինսկի խմբի «ապահովագրական քաղաքականությունը» չի աշխատում:­

Քանի դեռ շփման գծում միջազգային վերահսկողությունը եսասիրաբար մերժող Ադրբեջանը չի բախվել լարվածության սրման և բռնությունների սաստկացման իր քաղաքականության ուժեղ հակազդեցության, հակամարտության կարգավորման և հետագա արյունահեղությունից խուսափելու հնարավորությունը շատ փոքր է»,- նշում է կոնգրեսականն ու ընդգծում՝ «Ադրբեջանի այդ քաղաքականության զոհը Արցախի ժողովուրդն է, որը պարզապես ձգտում է ապրել առանց դիպուկահարների կրակոցների և ցանկանում է իրացնել ազատ ինքնորոշման իր իրավունքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930