Ապրիլի 2-ին Քաշաթաղի դպրոցներում դասերը դադարեցվել են։ Շրջանում սկսել է գործել քաղպաշտպանության շտաբ՝ շրջանի ղեկավար և ազատամարտիկ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Լսելով ռազմական գործողությունների մասին` շրջանի գյուղերից հարյուրավոր կամավորներ եկել են Բերձոր, որ մեկնեն սահման։ Այսպիսին է վերաբնակ Քաշաթաղցին։
Ամեն րոպե կամավոր սահման մեկնելու պատրաստ այսպիսի մարդկանց երեխաների համար է «Հայրենասեր» կազմակերպությունը ուզում Քաշաթաղի Հերիկ գյուղում դպրոց կառուցել։ Սատար կանգնենք մեր հայրենիքի կամավոր պաշտպաններին։ Սատար կանգնենք մեր հայրենիքին։