Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինսկի խմբին պետք է տանք բոլոր այն փաստերը, որոնք վկայում են ադրբեջանական ագրեսիայի նոր փուլի մասին». Աշոտյան

Ապրիլ 03,2016 15:05

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շփման գծում ստեղծված իրավիճակի համար ԵԱՀԿ Մինսկի խմբին է մեղադրում: Նա ասել է, որ եթե Մինսկի խումբը ԼՂ պայքարի հարցում արդարացի, վճռական գործեր եւ արդյունավետ քայլեր ձեռնարկեր, այս օրին չէին հասնի:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Էրդողանը վտանգավոր քաղաքական գործիչ է, բայց քաղաքական տեսակետից իր հայտարարությունները վաղուց լուրջ չեն ընդունվում անգամ Թուրքիայում:

Մեր ակնկալիքները Մինսկի խմբից պետք է հակառակը լինեն: Մենք պետք է ավելի հետեւողական լինենք, որ համանախագահ երկրները լրջագույնս քննարկեն Ադրբեջանի այս ահաբեկչական կեցվածքը եւ ագրեսիվ պահվածքը, որը վտանգում է տարածաշրջանային լարվածությունը ոչ միայն ԼՂՀ հակամարտության գոտում, այլ նաեւ ողջ Հարավային կովկասում:

Այս տեսակետից մեր ակնկալիքները Մինսկի խմբից տարանջատված գնահատականների մեջ կլինի: Մենք պետք է տրամադրենք համանախագահ երկրներին բոլոր այն փաստերը, որոնք վկայում են ադրբեջանական ագրեսիայի նոր փուլի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930