Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Հայկական կողմի բոլոր քարտերը բացելը անհեռատես քայլ կլիներ». Արմեն Աշոտյան

Ապրիլ 03,2016 14:38

Սերժ Սարգսյանն առաջարկեց մեկ քայլ առաջ գնալ: Թե ի՞նչ է նշանակում այդ «մեկ քայլ առաջը», արդյոք խոսքը նոր տարածքների՞ մասին է՝ Արմեն Աշոտյանն իր մեկնաբանությունը տվեց:

«Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության ապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բավարար են, բայց ես համոզված եմ եւ առաջարկում եմ քննարկենք, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք»,- նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստում այսպիսի առաջարկ էր արել:

Թե ի՞նչ է նշանակում այդ «մեկ քայլ առաջը», արդյոք խոսքը նոր տարածքների՞, նախահարձակ լինելո՞ւ մասին է՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց. «Կարծում եմ, ռազմաքաղաքական տեսակետից պետք է բավարարվել այն հրապարակային ուղերձով, որը եղել է: Դա Անվտանգության խորհրդի նիստ է: Բացել հայկական կողմի բոլոր քարտերը՝ անհեռատես քայլ կլիներ եւ կվնասեր մեր անվտանգությանը»:

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի մենք պետության մակարդակով կազմակերպեցինք աննախադեպ զորավարժություններ, որոնց ընթացքում նման արտակարգ իրավիճակներում պետության տարբեր կառույցների պատրաստության աստիճանը ստուգվեց եւ բարձրացվեց. «Կարծում եմ, այդ զորավարժությունների ընթացքում ձեռք բերված հմտությունները պետական կառավարման համակարգի համար անգնահատելի են: Այսօր մենք տեսնում ենք, որ մշակված սխեմաները, կառավարման մեխանիզմները, լրացուցիչ միջոցներ գործադրելու ունակությունը, պետության ողջ կարողությունը մոբիլիզացնելու հնարավորությունը մեր ազգային անվտանգության կարեւոր երաշխիքներից մեկն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930