Ադրբեջանը որոշել է դադարեցնել Ղարաբաղում ռազմական գործողությունները: Այս մասին «Ռիա Նովոստիի» հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է հայտարարել՝ ասելով, թե հարձակումը նորից կսկսեն, եթե «հայերը շարունակեն իրենց սադրիչ գործողություները»:
Ադրբեջանի ՊՆ-ից Վագիֆ Դյարգողլին ասել է, որ ադրբեջանական կողմը որոշում է կայացրել ղարաբաղաադրբեջանական շփման գծում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնել: Նա նաեւ սպառնացել է, թե հայկական կողմը եթե շարունակի սադրիչ գործողություններ ձեռնարկել, իրենց պատասխանը կլինի կոշտ:
Սակայն այս առնչությամբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ