Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. միջազգային արձագանքը դեր խաղաց, բայց գլխավոր զսպիչ մեխանիզմը ԼՂ բանակի զսպիչ գործողություններն էին

Ապրիլ 03,2016 14:12

Aravot.am-ը, վկայակոչելով ԵԱՀԿ Խորհրդարանական  վեհաժողովի նախագահի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի Հատուկ ներկայացուցչի  եւ այլ միջազգային կառույցների հայտարարությունները,  որոնք կոչ են անում  անհապաղ դադարեցնել կրակը եւ հարցի կարգավորումը շարունակել խաղաղ ճանապարհով, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե միջազգային արձագանքն ինչ ազդեցություն կարող է ունենալ:

Պարոն Գրիգորյանի համոզմամբ՝ այն, որ միջազգային հանրության արձագանքն իր ազդեցությունն ունեցավ, ակնհայտ է, քանի որ, ըստ նրա, գոնե այս պահին Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ դեռ չի ծավալում. «Դա նաեւ միջազգային հանրության արձագանքի արդյունքն է, սակայն մենք չենք կարող լինել լիովին բավարարված միջազգային հանրության արձագանքից, ինչո՞ւ, քանի որ զգալի մասի արձագանքը բավականին ուշ էր՝ բացի Ռուսաստանից, որը շուտ արձագանքեց»:

Ստեփան Գրիգորյանն, արձագանքելով միջազգային արձագանքներին, նշեց, որ կային նրբություններ, որ պետք է այդ ձեւով չլիներ. «Մեծ մասը հավասարության նշան են դնում, այնուամենայնիվ, եթե դուք ուզում եք, որ ագրեսորը սթափվի, անպայման, պետք է այդ հայտարարությունը նպատակաուղղված ուղղեք, բայց, ընդհանուր առմամբ, որ արձագանքը կար, շար կարեւոր էր: Դա որոշ չափով զսպեց ադրբեջանցիներին, պարզ է, որ գլխավոր զսպիչ մեխանիզմը Ղարաբաղի բանակի զսպիչ գործողություններն էին, բայց միջազգային հանրության արձագանքն էլ կապ ուներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930