ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա»:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներով տարածվել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ Ադրբեջանը միակողմանի կարգով դադարեցնում է Արցախի հետ շփման գծում ռազմական գործողությունները: