Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. «Ադրբեջանը փաստացի միջազգային մեկուսացման մեջ է հայտնվել»

Ապրիլ 03,2016 13:36

Ըստ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի, միջազգային կառույցների հայտարարությունների ամենաառանցքային «ուղերձն» այն է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ռազմական լուծում չկա:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե միջազգային արձագանքն  ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, քաղաքագետ Աբրահամյանն ասաց. «Միջազգային հանրության արձագանքից նվազագույնը կարելի է արձանագրել, թե առկա է կոնսենսուս այն հարցում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ռազմական լուծում չկա: Համենայնդեպս դա հնչող հայտարարությունների ամենաառանցքային «մեսիջն» է:

Թե այս հայտարարությունները ինչ ազդեցություն կունենան իրադարձությունների ընթացքի վրա ցույց կտա ժամանակը, սակայն իր քայլերով Ադրբեջանը փաստացի միջազգային մեկուսացման մեջ է հայտնվել: Հասկանալի պատճառներով՝ միայն Թուրքիան է իր աջակցությունը հայտնել Ադրբեջանի, ինչը եւ կանխատեսելի էր: Կարծում եմ՝ Ադրբեջանն այս իրավիճակից դուրս գալուն ուղղված ելքեր է փնտրում, ինչը բավականին բարդ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930