Մոսկվայում կայացել է Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի գործկոմի նիստ, որը Մալազիայում կայացած աշխարհի թիմային առաջնությանը Ռուսաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների մասնակցությունը գնահատել է անբավարար: Իրավիճակը շտկելու նպատակով որոշվել է ՌԴ կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Դավիթ Սարգսյանին:
Aravot.am-ի տեղեկություններով, մինչ այդ Դավիթ Սարգսյանին նաեւ Քաթարի հավաքականը գլխավորելու առաջարկ է եղել, եւ հայ մասնագետն ընտրել է Ռուսաստանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ butterflymag.com-ի
Կարդացեք նաև