Այսօր առավոտյան ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ Երիտասարդների միության տասնյակ ներկայացուցիչների եւ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության երիտասարդների հետ միասին Արյունաբանության ինստիտուտում արյուն հանձնեցին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած լայնածավալ նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորված մեր զինվորների համար։
Առողջություն եւ շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր զինվորներին։
ԲՀԿ Երիտասարդների միության անդամները պատրաստ են առաջին իսկ անհրաժեշտության դեպքում լինել առաջնագծում՝ մեր զինվորների հետ միասին պաշտպանելու հայկական երկու պետությունների սահմանների անքակտելիությունն ու մեր հայրենակիցների անվտանգությունը։
ԲՀԿ մամուլի ծառայություն