ՀՅԴ «Շիրակ» մարտական կառույցի առաջին ջոկատը քիչ առաջ մեկնեց Արցախ: Պատմաբան Արա Նախշքարյանը, որը նույնպես առաջին ջոկատի մեջ է, Aravot.am-ին փոխանցեց, որ քիչ հետո Շիրակի մարզից դուրս կգան եւս երկու ջոկատներ:
Արա Նախշքարյանը ռազմաճակատ մեկնող առաջին ջոկատի լուսանկարները, նրանց ճանապարհելու պահը հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում, գրել է. «Բարի վերադարձ մեզ։ ՀՅԴ «Շիրակ» ՄԿ-ի առաջին ջոկատը մեկնեց Արցախ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Արա Նախշքարյանի
Կարդացեք նաև