Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաց գործիչները Ղարաբաղյան հակամարտության և Վրաստանի դիրքորոշման մասին. Аrmenian-community.ge

Ապրիլ 03,2016 12:13

Аrmenian-community.ge. Վրաց քաղաքական և հասարակական գործիչները լրջորեն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսվելու պատճառով:

Փորձագետ Նիկա Չիտաձե. «Վրաստանը տվյալ իրավիճակում պետք է չեզոքություն պահպանի, քանի որ և´ Հայաստանը, և´ Ադրբեջանը մեր ռազմավարական համագործակիցներն են:

Ինչ վերաբերում է խնդրին, խնդիրը նրանում է, որ կան բազմաթիվ հայ և ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներ: Նրանք, հավանաբար, կմասնակցեն պատերազմին: Վրաստանի քաղաքացիների որոշ մասը տվյալ իրավիճակում կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ: Իհա´րկե, խոսքը չնչին մասին է վերաբերում:

Միաժամանակ Վրաստանը տնտեսական դժվարություններ կունենա: Հայաստանը իր արտաքին առևտուրը զգալի չափով իրականացնում է Վրաստանի տարածքի միջոցով: Ներկրման և արտահանման 70%-ը Հայաստանն անցկացնում է մեր տարածքի միջոցով: Այն դեպքում, եթե Հայաստանը պատերազմի մեջ գտնվի, ապրանքաշրջանառության ծավալը կկրճատվի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն Վրաստանի գլխավոր առևտրային համագործակիցն է: Բացի այդ, այդ երկիրը նշանակալի ներդրումներ է իրականացնում մեր երկրում: Առաջին հերթին էներգետիկայի բնագավառում: Հնարավոր է` խնդիրներ առաջանան ներդրումների իրականացման հետ կապված, ինչպես նաև այն նախագծերի հետ կապված, որոնք ծրագրում են իրականացնել երկու երկրները:

Եվս մեկ խնդիր կա: Ռուսաստանը հավաքական անվտանգության մասին պարտականությունների շրջանակներում, պարտավոր է Հայաստանին օգնություն տրամադրել: Այն դեպքում, եթե ռազմական գործողությունները անմիջականորեն փոխանցվեն Հայաստանի տարածքին: Դա քիչ հավանական է, բայց վատթարագույն դեպքում Վրաստանից կարող են խնդրել միջանցք տրամադրել Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռներ փոխադրելու համար»:

 

Փորձագետ Թոռնիկե Շարաշենիձե. «Ես չեմ կարծում, որ Վրաստանն ունի այնպիսի հնարավորություն, որ հակազդի Ռուսաստանին այն դեպքում, եթե Ռուսաստանը խնդրի Վրաստանին ռազմական միջանցք տրամադրել իրեն: Ցավոք, վրացական կառավարությունը չի կարող մերժել Ռուսաստանին:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞րն է Ադրբեջանի նպատակը: Այնտեղ շատ բարդ ներքաղաքական իրավիճակ է: Գիտենք, որ ձերբակալված են հայտնի լրագրողներ, տարբեր գործիչներ, ակտիվիստներ: Հնարավոր է ցանկանան մեղմացնել Ադրբեջանին: Եթե դա նպատակ է, ապա հնարավոր է` բախումը շուտով ավարտվի, քանի որ բախմանը պատրաստ չէ ո´չ Ռուսաստանը, ո´չ Թուրքիան»:

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկին. «Բնականաբար, Անդրկովկասում տեղի ունեցող ցանկացած բախում ուղղակիորեն կարտացոլվի Վրաստանի անվտանգության, մեր ապագայի վրա: Դրանից ելնելով` ծայրահեղ կարևոր է, որպեսզի հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի: Վրաց կառավարությունը առավելագույնս նշանակալի քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի Վրաստանը ներքաշված չլինի տվյալ բախման մեջ:

Մենք պետք է շատ զգուշորեն կշռադատենք մեր դիրքորոշումը և պետք է աջակցենք խաղաղության հաստատմանը: Ադրբեջանը մեր ռազմավարական համագործակիցն է, Հայաստանի հետ մեզ լավ հարաբերություններ են կապում: Եթե շիկացումը շարունակվի, ապա դա անպայման ազդեցություն կունենա մեզ վրա»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930