Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան (նրա հայրը հայ է՝ Արման Բաբասյան) Բոստոնում դարձել է Գեղասահքի աշխարհի չեմպիոն: Այդ մասին տեղեկանում ենք ntv.ru-ից, որն էլ իր հերթին հղում է անում ТАСС-ին: 223, 86 միավոր հավաքելով նա դարձել է առաջատար, երկրորդ տեղում թողնելով ամերիկուհի Էշլի Վագներին՝215, 39 միավորով: Ռուսաստանցի Աննա Պոգորիլայան զբաղեցրել է երրորդ տեղը (213,69):
Ի դեպ, Եվգենիան սահմանել է նաեւ համաշխարհային ռեկորդ՝ ազատ ծրագրում հավաքելով 150,10 միավոր (նախորդ ռեկորդը 2010 թ. Վանկուվերի Ձմեռային Օլիմպիադայում սահմանել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յու Նան՝ 150,06 միավոր):