Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վիշապի ատամները». որտե՞ղ է ԼՂ հակամարտության սկիզբը. Kasparov.ru

Ապրիլ 03,2016 11:06

Վերլուծաբան Իլյա Վայցմանը հարցադրում է անում` ինչո՞ւ մեկ գիշերում Ստալինը փոխեց իր որոշումը, եւ ԼՂն անցավ Ադրբեջանին

«Լեռնային Ղարաբաղի շուրջ վերլուծությունները պետք է սկսել այնտեղից, որ 94+%-ով հայաբնակ այդ տարածքները 1921թ. հուլիսի 5-ին Կովկասի բյուրոյի որոշմամբ տրվեցին Ադրբեջանին, ինչն էլ տարածաշրջանում ռումբ դրեց, որն էլ պայթեց 65 տարի անց»,-գրում է Kasparov.ru-ն:

«Իսկ ի՞նչ «ռեֆերենդումի» մասին է խոսքը… որոշեցին «առաջնորդները»` Ստալինը, Կովկասի բյուրոյի անդամներ Օրջոնիկիձեն, Մահարաձեն, Կիրովը, Նազարեթյանը, Օրահելաշվիլին, Ֆիգանտերը, Նարիմանովը, Մյասնիկյանը, Հուսեյնովը:

Իհարկե, ենթադրում եմ, որ Կովկասի բյուրոյի անդամները համառ երազողներ եւ ինտերնացիոնալիստներ էին, որոնք չէին հասկանում` ինչ են անում, բայց ես ինքս դրան առանձնապես չեմ հավատում: Նրանք այդքան համառ հիմարներ, միանշանակ, չեն եղել: Նրանք բոլորն են հասկացել են եւ գիտակցված կերպով տարածաշրջանում ստեղծել են «ճնշման լծակ»` ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի վրա:

Նկատի ունեմ` այնտեղ, որտեղով անցել են կոմունիստները, յուրաքանչյուր քարի եւ թփի տակ առաջիկա 200, եթե ոչ` 2000 տարվա համար նման «վիշապի ատամներ» են թաղել:

P.S. Ի՞նչն է հետաքրքիր` հուլիսի 5-ին «առաջնորդները» վերանայեցին հուլիսի 4-ի` միանգամայն հակառակ որոշումը: Ինչո՞ւ… Կա՞ն պրոֆեսիոնալ պատմաբաններ, որոնք ունակ են լույս սփռել այս որոշման վրա…»,-նկատում է հոդվածագիրը` Իլյա Վայցմանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930