Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլ-օղլին «Дождь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պաշտոնապես խոստովանել է, որ «չկարգավորված տարածքային կոնֆլիկտի» պատճառով Բաքուն է նախահարձակ եղել եւ ռազմական գործողություններ ծավալել Լեռնային Ղարաբաղի դեմ, գրում է novostink.ru-ն:
«Նախագահ Իլհամ Ալիեւն իր ելույթներում նշել է, որ Ադրբեջանը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն եթե հակամարտությունը չի լուծվելու, Ադրբեջանն ուժ է կիրառելու, որպեսզի ազատի իր օկուպացված տարածքները: Ադրբեջանի տարածքի 21%-ն օկուպացված է: Ո՞ր երկիրն ու ժողովուրդը կհաշտվեր դրա հետ: Հակամարտությունը լուծելու համար առաջնային պատճառը պետք է լուծել, որն էլ ադրբեջանական տարածքների հայկական օկուպացիան է»,-աղբյուրի փոխանցմամբ` ասել է դեսպանը, ապա հավելել. «Ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, եւ երկու համայնքներն էլ պետք է լեզու գտնեն եւ սովորեն ապրել կողք-կողքի»: