ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումների մասին վերջին հաղորդագրություններից: Այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ Բան Կի-մունը հակամարտությանն առնչություն ունեցող բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ վերջ դնել զինված գործողություններին, և անմիջապես քայլեր ձեռնարկել իրադրության լիցքաթափման ուղղությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարության մեջ ասված է, որ Բան Կի-մունին առանձնապես անհանգստացնում են ծանր սպառազինությունների կիրառման եւ մեծ թվով զոհերի (այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում) մասին հաղորդումները:
Գլխավոր քարտուղարը կոչ է արել հարգել հրադադարի համաձայնագիրը:
Կարդացեք նաև
Բան Կի-մունը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և այս վտանգավոր իրավիճակին լուծում տալու, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը հասնելու համար աշխատող բոլոր կողմերի ջանքերին: