Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսուա Օլանդ. «Չի կարող լինել բանակցայինից զատ այլ լուծում»

Ապրիլ 03,2016 06:44

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարությամբ է հանդես եկել՝ խորին ափսոսանք հայտնելով ղարաբաղյան շփման գծում վերջին լուրջ միջադեպերի կապակցությամբ, որոնք մեծաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։

Ելիսեյան պալատի պաշտոնական կայքէջում շաբաթ երեկոյան տեղադրված հայտարարությունում Ֆրանսիայի նախագահն ընդգծում է, որ սրանք ամենալուրջ և մահաբեր իրադարձություններն են 1994 թվականին հրադադարի հաստատումից ի վեր, հիշեցնելով, որ այդ ժամանակ ղարաբաղյան հակամարտության հետևանքով արդեն շուրջ 30 հազար մարդ էր զոհվել։

Օլանդը կողմերին մեծագույն զսպվածության և հրադադարի անհապաղ, լիակատար ու տևական պահպանման կոչ է անում՝ շեշտելով իրավիճակի լիցքաթափման բացարձակ անհրաժեշտությունը։

«Չի կարող լինել բանակցայինից զատ այլ լուծում։ Հանրապետության նախագահը, ով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում ընդունել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, վերահաստատում է իր հանձնառությունը՝ միտված ամենակարճ ժամկետներում խաղաղ կարգավորմանը», – ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930