Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Քերրի. ԱՄՆ-ն ամենախիստ ձեւով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումները

Ապրիլ 03,2016 06:31

Միացյալ Նահանգները կտրուկ դատապարտել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին.

«Միացյալ Նահանգները ամենախիստ ձեւով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում: Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակի սրումից եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Անկայուն իրավիճակն ապացույցն է, որ կողմերին անհրաժեշտ է անմիջապես բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ»:

Մենք վերահաստատում ենք, որ չկա հակամարտության ռազմական լուծում: Որպես համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները պատրաստ է հաստատակամորեն աշխատել կողմերի հետ՝ բանակցությունների միջոցով տեւական խաղաղության հասնելու նպատակով», – ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930