Լրահոս
Օրվա լրահոսը

«Շփման գծում այս իրավիճակից շատերը փորձում են դիվիդենտներ շահել». Թեւան Պողոսյան

Ապրիլ 03,2016 00:14

«Շփման գծում այս իրավիճակից շատերը փորձում են դիվիդենտներ շահել: Իրականում կա Մինսկի խմբի ձեւաչափը, որտեղ երեք համանախագահող երկրները՝ ՌԴ, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան փորձում են ձեւավորել տարբեր հարթակներ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կբանակցեն կողմերը: Հիմա տարբեր երկրներ փորձելու են իրենց շահերից ելնելով՝ դիվիդենտներ հավաքել: Ես չեմ զարմանա, որ վաղը ինչ-որ մեկը կոչ անի Թուրքիայում բանակցել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե արդյո՞ք ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչի առաջարկը՝ բանակցային հարթակը կազմակերպել Մոսկվայում, չի պարունակում ռուսական կողմի միջնորդական ջանքերի ակտիվացման ուղերձ:

Ըստ Թեւան Պողոսյանի, «Մենք պետք է գիտակցենք, որ բանակցություններն ունեն հստակ ձեւաչափ: Եթե այդպիսի ցանկություն ունի ՌԴ-ն, ՌԴ նախագահը կարող էր իր հայտարարության մեջ անել այդ կոչը: Եթե Պուտինը դա չի անում, այլ ինչ-որ պաշտոնյա, ես դրան այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում: Դա ավելի շատ քաղաքական դիվիդենտի խնդիր է, քան թե լուրջ ցանկության: Ի վերջո չմոռանանք, որ համանախագահողներն ունեն իրենց հատուկ լիազոր ներկայացուցիչները, եւ դա այդ երկրների նախագահների պարտավորության շրջանակներում է: Հակամարտության կողմերն այսօր բանակցում են, եւ բանակցում են առաջնագծում՝ պատերազմի լեզվով: Այնպես որ, եթե որեւէ մեկը ցանկանում է նպաստել, որ բանակցությունները տեղափոխվեն մեկ այլ սենյակ, որտեղ տեղի կունենան խաղաղ բանակցություններ, պետք է կարողանան երեք կողմերին՝ Ղարաբաղին, Հայաստանին եւ Ադրբեջանին  հրավիրեն այնտեղ: Բայց դա պետք է որոշվի Մինսկի խմբի մակարդակով: Որեւէ կոնգրեսի, պետդումայի, փարիզյան սենատի անդամների կոչերը սրտի ցավն է, որ ուզում են խաղաղ ձեւով անել: Իրենք պետք է հասկանան, որ այդ կոչով պետք է դիմեն ոչ թե հակամարտության կողմերին, այլ իրենց երկրներին»:

 

Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930